Զգուշացիր ականներից
Մեր առօրյան
Խորվաթիայից մի խումբ երեխաներ ժամանեցին Հայաստան

 2017թ. հուլիսի 2-ին Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ի հրավերով Խորվաթիայից Երևան ժամանեց երեխաների իննը հոգուց բաղկացած պատվիրակությունը: Խմբի կազմում են 7 երեխա և 2 ուղեկցող: Երեխաները հատուկ ընտրվել են Խորվաթիայի ականային վտանգ ներկայացնող տարածքներից: Վաղ առավոտյան հյուրերին “Զվարթնոց“ օդանավակայանում դիմավորեցին ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի աշխատակիցները: Այնուհետև,պատվիրակությունը ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի ուղեկցությամբ ուղևորվեց Սևանի “Ժայռ“ հանգստյան գոտի, որտեղ երեխաները իրենց 7-օրյա հանգիստը կանցկացնեն Հայաստանի սահմանամերձ և ականային վտանգ ներկայացնող գոտիներից ընտրված 24 երեխաների հետ: Բարի գալուստ Հայաստան: